Սրճաղաց

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սուրճի պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրճաղաց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրճաղաց- հիմքը քառանիստ, փայտե տուփ է, որի մի կողմը, ներքևի մասում, սնամեջ է, որին հարմարեցված է քառանկյան տեսքով փոքրիկ դարակը, վերջինիս կենտրոնում կա լաքապատ փայտե բռնակ: Տուփի վրա հենված է տաշած փայտ, որի վրա գամերով ամրացված է կլոր, դուրս ցցված նստուկով, դեպի բերանը լայնացող իրանով չառանձնացված խուփ: Վերջինս ունի անկանոն կտրվածքով բացվածք՝ սուրճի հատիկները լցնելու համար: Մեխանիզմը աշխատեցնում է հորիզոնական, ձևավոր բռնակը: Բարձրություն (սմ)՝  22 սմ Նյութը՝  մետաղ, փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Չափս՝  տուփը՝ 10 x 9,5 x 10 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2239-2