Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է անվանի քամանչահար Ս. Օգանիզաշվիլին՝ հինգ ժողովրդական երաժիշտների հետ: Կենտրոնում Օգանիզաշվիլին է, մորթե օձիքով վերարկուով, լայնեզր գլխարկով, նստած է, ձեռքին՝ թղթապանակ: Նրա ձախ կողմում նստած է դհոլահարը՝ մեծ դհոլը ծնկին դրած ճիպոտն և թավիղը ձեռքին: Նա բրդյա նախշուն գուլպաներով է, գլխին մորթե գլխարկ: Աջ կողմում նստած է զուռնահարը՝ նվագարանը բերանին դրած, գլխին մորթե գլխարկ: Նրանց ետևում կանգնած են երեք տղամարդ: Ձախ կողմում կանգնածը համեմատաբար երիտասարդ է, գծավոր վերնազգեստով, լայնեզր գլխարկով, կենտրոնում կանգնածը՝ օձիքը կոճկած, մորթե գլխարկը թեք դրած, միջին տարիքի է, իսկ աջ կողմում կանգնած երիտասարդը կաշվե բաճկոն է հագել, գլխին դրել հովհարով բաց գույնի գլխարկ, ձեռքը դրել կրծքին, նրանք բոլորն էլ լուսանկարվել են դրսում՝ տան ֆոնի վրա, լուսամուտին ու քարաշեն պատի մոտ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 9.5Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 13.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/34
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503