Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Վարագույր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է ուղղանկյունաձև բամբակյա կտորից, եզրերը ծալված են և թելքաշ արված: Կենտրոնում ասեղնագործված են շագանակագույն 2 լայն շերտեր, որոնք ծայրում շեղանկյունաձև նախշ ունեն: Նրանցից վերև ցանցաձև նախշով ոճավորված պատկեր է կանաչ եզրերով, որից բարձրանում են 5 խոշոր կակաչներ տերևներով և կոկոններով, ինչպես նաև մանուշակներ: Ասեղնագործված է մուլինե թելերով և լիցք հարթակարով:
Լայնություն (սմ)՝ 67Երկարություն (սմ)՝ 220Նյութը՝ բամբակ, արհեստական մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. առաջին կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2516/8ա
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1082