Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Տոհմածառն իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև մեծ թուղթ, որի վրա պատկերված է ծառ և նրա ճյուղերը ներկայացնում են Չիլինգարյանների տարբեր սերունդները: Տոհմածառի արմատի, հիմքի հիմնադիրը հանդիսանում է Չիլինգար անունով մեկը, որը 1650թ. Ապրել է Մշո Գլդան գյուղում: Հենց նրա անունն էլ գրված է տոհմածառի ամենաներքևի մասում: Տոհմածառն ունի 4 մեծ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում են մի քանի տասնյակ ճյուղերի: Տոհմածառը նկարված է ձեռքով, տոհմանունները գրված են ձեռագրով և այդ բոլորը անցկացված է ռոտոպրինտով: Տոհմածառը ներքևի աջ անկյունում ունի բացատրություն, որտեղ հեղինակը տալիս է Չիլինգար բառի թարգմանությունը՝ դագին, /զինագործ/ և պայմանական նշանների բացատրությունը: Այդ մասում գրված են նաև տոհմածառի սկզբնաղբյուրները: Տոհմածառն ըստ հեղինակի տվյալների պարունակում է 3000 անուն:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Նոյեմբերյանի շրջան, գ․ ԲերդավանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1976-1980-ական թթ․Չափս՝ 60*80Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4330
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-99