«Վարպետի դիմանկարը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանի դիմանկարն է մինչև կուրծքը հասնող: Վարպետը պատկերված է պրոֆիլով: Նկարիչը վարպետորեն որսացել է կնամեծար բանաստեղծի ժպիտը կանանց մասին զրուցելու պահին: Դիմանկարի տակ գրված է «Վարպետը կանանց մասին զրուցելիս»: Իսահակյանը հագին ունի պիջակ, վերնաշապիկ, փողկապ: Նկարը պասպարտուով է, ապակեպատ է, բաց գույնի փայտե շրջանակով: Հեղինակ՝  Հր. Ռուխկյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Նյութը՝  Թուղթ, ապակի, փայտ, մատիտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 605