Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Տղամարդու հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Վարտիք
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է սպիտակ բամբակյա կտորից: Ուղիղ ձևվածքի է և լայն փողքերով: Գոտկամասում ունի նույն կտորից երկտակ, հիմնամասին կցված լայն գոտի, որից ցած ետնամասում ունի սեպաձև հավելված: Առջևի մասից ունի ուղղաձիգ բացվածք՝ երկտակ երիզով: Փողաբերաններին ունի նեղ ճեղքեր և այդ մասում կապվում է նույն կտորից նեղ կապիչներով:
Լայնություն (սմ)՝ 28, կապիչներ՝ 1,3Երկարություն (սմ)՝ 104, կապիչներ՝ 23Նյութը՝ բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ախալցխա գ. ԾուղրուտՀայտնաբերման վայրը՝ Ախալցխա գ. ԾուղրուտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ.Հայտնաբերման ժամանակը՝ 19.08.1986թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6629/6
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2942