Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում «Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ Չարենցի տուն-թանգարանի տնօրենը ներկայացնում է Չարենց պոետին ու քաղաքացուն, մեջբերում տողեր բանաստեղծի երկերից: Նշում է, որ Չարենցի հիշատակի հավերժացման նպատակով հանրապետության Նախարարների խորհրդի որոշումով նրա բնակարանում հիմնադրվել է հուշատուն:
1966-ից սկսվում են հավաքչական աշխատանքներ: Թանգարանի ֆոնդը համալրվում է շուրջ 10000 ցուցանմուշներով:
Թանգարանի աշխատակիցները չեն զլացել չարենցյան մասունքներով այցելել հեռավոր բնակավայրեր: Շրջիկ ցուցահանդեսը եղել է Արարատում, Քաջարանում, Իջեւանում, այլ վայրերում: Այդ ազնիվ նպատակով Եղեգնաձորի շրջանը հյուրընկալել է Չարենցին նվիրված շրջիկ ցուցահանդեսն ու թանգարանի աշխատակիցներին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2111 540
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5119