Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-3-րդ էջերում «Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի՝ Թումանյանի հանդեպ վերաբերմունքին ու գնահատանքին, գրական առնչություններին: 2 հանճարների գործերում էլ գեղարվեստական ցնցող ուժգնությամբ են տրված գեղեցկությունների կործանման ահավոր ողբերգության նկարագրությունները: Մեջբերում է հատվածներ Չարենցի «Ասպետականից», Թումանյանի «Անուշ»-ից: Կյանքը գեղարվեստական ընկալելու եւ վարպետությամբ վերարտադրելու ընդհանությունները լավագույն ձեւով բնորոշում են մեծ բանաստեղծների հոգեհարազատությունը: Չարենցը ձգտել է հանել թումանյանական պարզությունն ու խորաթափանց կատարելությունը: Իմաստուն ռուբայիննեից մեկում Չարենցը նշում է. «Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում»: Թումանյանն էլ գրել է «Նորերից միայն Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր է, բանաստեղծական անկեղծ շնչով»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2111 535
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5114