Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Վերնազգեստ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Վերնազգեստ նարնջագույն ատլասից՝ դաջված ծաղիկներով և տերևներով, առաջամասը բաց՝ եզերված մանուշակագույն կտորով, ամրացվում է մեկ արծաթե կոճակով: Ձախից ունի փոքր ծոցագրպան: Կոնքի վրա երկու կողմում կտրված է, որից քիչ ներքև, աջ կողմում ներսից գրպան ունի, իսկ ձախ կողմում՝ երկար բացվածք (եզերված են մանուշակագույն կտորով): Թևերի ներքևի հատվածը երկար բացվածքով է՝ եզերված մանուշակագույն կտորով, իսկ բացվածքի երկայնքով կարված են ոսկեթել մանր ուլունքներով և փուլերով զարդանախշված և բարակ ասեղնագործ երիզներ, որոնք տալիս են թեզանիքի տեսք: Զգեստի փեշերը եզերված են ժանյակով, նեղ ոսկեթել ասեղնագործ երիզով և մանուշակագույն կտորով: Վերնազգեստը պարսկահայերի տարազի մաս է կազմել, բնորոշ է նաև Ագուլիսի տարազին: Վերնազգեստը ներսից ունի կարմիր, ծաղկավոր աստառ՝ ամրացված հագուստին: Պատկանել է Սուսամբար Թադևոսյանին, որը 1965 թ. Պարսկաստանից (Փերիա) հայրենադարձվել և բնակվել է Երևանում:
Երկարություն (սմ)՝ 114 սմՈւսի լայնություն (սմ)՝ 55 սմԹևի երկարություն (սմ)՝ 45 սմՆյութը՝ Բամբակ, մետաքս, արծաթ-900Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՓերիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17596