Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Վերնազգեստ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է բամբակյա սպիտակ և մետաքսյա գույնի կտորներից, որոնք իրար են միացված շուլալ կարով։ Կտորների արանքում բամբակյա սպիտակ քուղեր են դրված և երկու կողմից կարված։ Կտորի վրա տարբեր տիպի նախշեր ու երկրաչափական հորինվածքներ են արված։ Ունի լայն երկար թևեր։ Վիզը կլորավուն կտրվածք ունի և առջևում մինչև վերջ կտրված է։ Մեջտեղում, կտրվածքի երկու կողմերից, ներսի կողմից կարված են մետաքսյա դեղին կարճ քուղեր, դրանք ծառայում են որպես կապիչներ։ Կողքերից ունի 2 փոքրիկ կտրվածքներ ձեռքերը միջով անցկացնելու համար։
Երկարություն (սմ)՝ 110Նյութը՝ բամբակ, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արևմտյան ՀայաստանՀայտնաբերման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19 -րդ դարԼայնություն (սմ)՝ 86Նվիրատու՝ ԴավթյանՀայտնաբերման ժամանակը՝ 18.10.1989թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7579/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3499