Թեմա՝
Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ
Ենթաթեմա՝
Անձնական աքսեսուարներ
Տեսակ/ժանր՝
Կնոջ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է եղջյուրաձև թևերից, թևերն իրար կապող երկտակ շղթաներից, որոնք եղջյուրներին միանում են փոքրիկ օղակներով: Վզնոցն ամրանում է կեռ փականով: Եջյուրները պատված են մանուշակագույն արծնով: Հիմքի մոտ նրանք ունեն տերևաձև վերադիր զարդանախշեր, որոնց վրա ագուցարանում տեղադրած են մանուշակագուն երանգի փոքրիկ քարեր:Եղջյուրների միացման օղակից կախված է շեղանկունաձև արծնապատ կր]քազարդը, որի կենտրոնով անցնող սպիտակ երանգով արծնապատված լեզվակի վրա արցունքաձև ագուցարանում դրված է նույնատիպ մանուշակագույն քար: Լեզվակի վերջնամասում ուղղանկյունաձև ագուցարանում տեղադրված են զույգ քարեր:
Վարպետ՝ Է. ԻսկանյանՔաշ (գր)՝ 58.9Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985թ.Նյութը՝ արծաթ,սինթետիկ կորունդ,նռնաքար,արծնՀայտնաբերման ժամանակը՝ 1985թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6332/2ա
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-681