Վզնոց

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վզնոցը կազմված է շղթայից և մետաղադրամներից, որոնցից 53 հատը «20»-կոպեկանոց, 43-հատը «10»-կոպեկանոց մետաղադրամներ են: Մետաղադրամները իրար են միանում իրենց վրա զոդված օղակներով: Ունի չորս տերևաձև կեռիկներ: Ներքևի շարքի չորս մետաղադրամներից կարճ շղթաների միջոցով կախված են 6 կլոր թիթեղներ, որոնք զարդարված են դրվագված կետերով: Քաշ (գր)՝  588.2 Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Նյութը՝  արծաթ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1993 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-389