Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև, մասամբ՝ հողագույն գորգադաշտի վրա պատկերված է երկու վեցանիստ շրջանակ՝ հարդարված ութական գալարուն պատկերներով, նրանց կենտրոնում կեռնախշ մեկական շեղանկյունաձև շրջանակով և երկուական երկճյուղ կենաց ծառով: Դաշտը հարդարված է գծանախշ և կեռանախշ շեղանկյուններով, կենդանապատկերներով: Ունի երեք եզրագոտի. սպիտակ հիմնագույնով կենտրոնական գոտին հարդարված է երկրաչափականացված տերևանախշերի և քառաթերթ վարդակների շղթայով:
Լայնություն (սմ)՝ 143Երկարություն (սմ)՝ 188Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ, Ջրաբերդի գավառՀայտնաբերման վայրը՝ ԼՂԻՄՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 25.05.1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1065
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-461