Տեղեկանք - Ե. Չարենցի ցուցմունքը Մկրտիչ Արմենի վեր...
Տեղեկանք - Ե. Չարենցի ցուցմունքը Մկրտիչ Արմենի վերաբերյալ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Որոշում
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թարգմանություն`
Տեղեկանքի մեջ նշվում է` N19114 գործի արխիվային - հետաքննական նյութերի տվյալներով նկատվում է, որ Չարենցը բավականաչափ մերկացվել է որպես Երևանի տրոցկիստական, նացիոնալիստական, տեռորիստական կազմակերպության ղեկավար ակտիվ անդամներից մեկը, որի հետևանքով 1936թ. հանցանքների համար ենթարկվել է մեղադրանքների` նախատեսված ՀԽՍՀ Քրեական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով: Հարցաքննությունների ընթացքում Չարենցը իրեն մեղավոր է ճանաչել:
Մ. Արմենի առիթով Չարենցը տվել է հետեվյալ ցուցմունքը. «Ես եղել եմ իմ գլխավորած «Նոյեմբեր» գրական կազմակերպության կազմակերպիչը, որտեղ ես ունեի իմ խումբը հետևյալ կազմով` ինձ, Ակսել Բակունցին, Մկրտիչ Արմենին, եվ Աճեմյանին (Մահարուն): Կտրականապես հաստատում եմ, որ այս խումբը չի տարել ոչ մի հակահեղափոխական, ազգայնամոլական աշխատանք եվ այդպիսին չի համարվել: Մայիս 1941»: Հարցաքննել են, ստորագրել :
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7270
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ7270