Տոհմածառ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  պատկերված է տոհմածառ, որը պատկանում է Սարդարապատի ճակատամարտի մասնակից Վահան Տեր-Առաքելյանի հարազատներին: Տոհմածառը կազմել են Վարազդատ և Ալբերտ Առաքելյանները: Տեր-Առաքելյանը 1828թ. եկել է Պարսկաստանից և բնակություն է հաստատել Վայոց ձորի Մալիշկա գյուղում: Վահան Տեր-Առաքելյանը Տեր-Առաքել նահապետի թոռն է՝ որդիներից մեկի՝ Տեր-Խաչատուրի որդին: Տոհմածառը գծված է սև տուշով, ճյուղերի վրա յուրաքանչյուր շառավիղին հատկացված է մեկ շրջանակ: Հետագայում նշանավոր դարձած շառավիղների շրջանակները կարմիր կետերով ընդգծված են: Տոհմածառի տվյալները գրված են ռուսերեն լեզվով և դարձյալ սև տուշով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Նվիրատու՝  Հակոբ Բաբաջանյան Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6315/2 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-194