Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Տոպրակի երեսներից մեկի վրա մուգ շագանակագույն հիմնագույնի շրջանակի մեջ պատկերված է ծաղկեփունջ: Շրջանակը բոլորված է ծաղիկներից և տերևներից կազմված լայն զարդագոտով: Տոպրակի մյուս երեսին՝ երկնագույն հիմնագույնի շրջանակի մեջ, պատկերված են եղնիկներ և թիթեռներ: Վերևի մասում կա արձանագրություն. «Տիգրան ՍԱՐԱԳԵԱՆ ԱԲԹՐ 1909»: Շրջանակը բոլորված է ծաղիկներից և տերևներից կազմված զարդագոտով: Գործված է խավա-հանգուցային տեխնիկայով: Տոպրակի հատակը և եզրերը կաշեպատ են:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Արևմտյան ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1909թ.Նյութը՝ բուրդ, բամբակՉափս՝ 43*31Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4889/6
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2569