Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված է Ալեքսանդրապոլի XIX դ. II կեսի - XX դ. սկզբին բնորոշ քաղաքատիպ բնակելի տան ճակատային մասը: Շենքը ունի Ալեքսանդրապոլի ճարտարապետությանը բնորոշ քանդակազարդ քիվեր: Առանձնապես գեղեցիկ է ուղղանկյունաձև քարե եռակող նախշազարդ շրջանակի մեջ առնված կամարակապ քանդակազարդ դարպասը: Կամարի վերին աջ և ձախ կողմերում՝ պատին ամրացված են քարե թմբկաձև վարդյակներ: Դարպասի մուտքի մոտ նստած են երկու մեծահասակ կանայք: Իրենց դեկորատիվ հարդարանքով աչքի են ընկնում կամարակապ բացվածք ունեցող 6 պատուհանները: Առջևի պլանում պատկերված է փողոցն անցնող ֆայտոնը: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լևոն Հակոբյան 1980»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ:
Նկարիչ՝ Լևոն Ցոլակի ՀակոբյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980թ.Նյութը՝ ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկԼայնություն (սմ)՝ նկ.՝ 50, շրջ.՝ 53Բարձրություն (սմ)՝ նկ.՝ 38, շրջ.՝ 68Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Կ-9
Բաժնեհաշվառանիշ՝
4446/5