Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Զարդատուփ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե տուփը շագանակագույն է, որի մեջ պահվել են կոմպոզիտորի վերնաշապիկի թիթեռնիկն (бабочка) ու օձիքը, ինչպես նաև բեմական հագուստի (фрак) ճարմանդները: Տուփի առջևի հատվածը կլորավուն է, ամբողջ մակերևույթը պատված է բաց շագանակագույն կաշվով: Կափարիչը նույնպես բաց շագանակագույն կաշվից է և ունի կաշվե ամրակ: Կափարիչի բռնակը պատրաստված է ձեռագործ լարից: Տուփի ետևի մասում կա կաշվե հանգույց, որի ծայրը պատռված է: Ամրացման լեզվակը բացակայում է: Կափարիչի կողային շրջանակը աջ կողմում ջարդված է, ունի քանդված կար: Տուփի ներսի հատվածը ստվարաթղթից է՝ պատված կանաչ գույնի մետաքսե կտորով: Տուփի ներսում՝ մեջտեղի հատվածում կա կլորավուն ներդիր ստվարաթղթից, վրան մետաքսե կտորով: Տուփը բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից:
Նյութը՝ կաշի, պղինձ, ստվարաթուղթ, մետաքսՉափս՝ 18x18x75 սմՆվիրատու՝ կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
203
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 128