Տուփ թաշկինակների

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ թաշկինակների- բրոնզագույն տուփ է՝ չառանձնացվող ուղղանկյուն կափարիչով: Կափարիչի արտաքին մակերեսը և կողային հատվածները դրվագված են ծաղկաթերթիկներից կազմված զարդանախշերով: Կափարիչի կենտրոնում, ոճավորված ծաղկաթերթիկների մեջ, կանգնած շան և պառկած ձագի պատկեր է: Շան գլխավերևում դրվագված է լատինատառ տպագիր ձևավոր գրություն. «ETONIA, HANDKERCHIEFS MADE IN IRLIAND SOFT AS SILK»: Կափարիչի մակերեսին, ոճավորված ծաղկաթերթիկի ներքևում, արտադրության սերիական համարն է՝ «PATENT NP 18593»: Տուփը բերել է Արշակ Աբգարյանը Եվրոպայից: Արշակ Աբգարյանը Երևանում հայտնի վաճառականներից է եղել: Զբաղվել է գալանտերիայի, սպասքի, հագուստի առևտրով: Խանութը գտնվում էր Աբովյան փողոցի վրա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իռլանդիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի կես Նյութը՝  մետաղ Լայնություն (սմ)՝  12,5 սմ Երկարություն (սմ)՝  25 սմ Բարձրություն (սմ)՝  3,5 սմ Նվիրատու՝  Սուրեն Ենգիբարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17680-3