Տուփ հալվայի

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Տուփ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ հալվայի՝ շրջանաձև մակերեսով, առանձնացվող կափարիչով, գազարագույն: Կափարիչի վրա, շեղանկյուն շրջանակի մեջ, վերին հատվածում ռուսերեն գրված է՝ «Սննդի արդյունաբերության մինիստրություն, ԽՍՀՄ, գլխավոր հրուշակագործ, Լենինգրադի Սամուելովի անվան հրուշակեղենի գործարան», միջնամասում գրված է՝ «Հալվա», ստորին հատվածում լոգոն է և հակվայի քաշը՝ «400 գ»: Շրջանակը երիզված է կապույտ, դեղին, կարմիր գծերով: Հալվան արտադրվել է Սամուելովի հրուշակեղենի գործարանում: Տրամագիծ (սմ)՝  13 սմ Բարձրություն (սմ)՝  4,3 սմ Նյութը՝  թիթեղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տալլին («Նորմա» գործարան) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նվիրատու՝  Ռուբեն Հովհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17678-4