Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Տուփ՝ կափարիչով, սունդուկանման իրանի երկու կողմային մասերում՝ իրար զուգահեռ, զոդված են երկու կլոր կախիկ՝ ոճավորված բռնակներով: Իրանի արտաքին մակերեսին, գծանախշ շրջանակի մեջ, դրվագված են ոճավորված ծաղկաթերթիկներ և տերևներ: Կափարիչի արտաքին մակերեսին, կետազարդ շրջանակի մեջ, դրվագված են տարբեր չափերի ընդգծված ծաղկաթերթիկներ: Տուփի հատակը դրսից նույնպես զարդանախշ է՝ ծաղիկներով և տերևներով: Այսպիսի տուփերը օգտագործվել են նաև որպես հարդարանքի ներկերի տուփեր, որտեղ պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքը և մարմնի մասերը զարդանախշելու համար: Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ արծաթՉափս՝ 3,5 x 3 x 2 սմՔաշ (գր)՝ 19,5 գՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-95