Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Տուփ հմայիլի՝ բացվող կափարիչով, ութանիստ բազմանկյունի է, որի արտաքին մակերեսը և բազմանկյան բոլոր քառանկյուն նիստերը զարդանախշված են ոճավորված բուսական ու երկրաչափական զարդանախշերով և ղուրանից մեջբերումներով: Բազմանկյան երկու զուգահեռ նիստերի վրա զոդված են երկու փոքր կախիկներ: Պարսկական մշակույթի մեջ այսպիսի տուփերն ունեն չար աչքից պահպանող նշանակություն: Հմայական տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբՆյութը՝ արծաթՔաշ (գր)՝ 18,6 գՏրամագիծ (սմ)՝ 3 սմԲարձրություն (սմ)՝ 2 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-78