Տուփ նաբաթե մոնպասի

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Տուփ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ նաբաթե մոնպասի՝ շրջանաձև մակերեսով, առանձնացվող կափարիչով, դեղին: Կափարիչի վրա պատկերված են ելակով թփեր: Վերին հատվածում ռուսերեն գրված է՝ «Նաբաթե մոնպաս», ստորին հատվածում՝ «Գլխավոր հրուշակագործ»: Կափարիչը օղակված է ելակով և թփերով: Տուփի հատակին պահպանված է պիտակի թղթից մի հատված: Մոնպասն արտադրվել է Երևանի հրուշակեղենի գործարանում: Տրամագիծ (սմ)՝  12,5 սմ Բարձրություն (սմ)՝  4,3 սմ Նյութը՝  թիթեղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տալլին («Նորմա» գործարան) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նվիրատու՝  Ռուբեն Հովհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17678-2