Տուփ «Քլորոդոնտ» ատամի փոշու

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ «Քլորոդոնտ» ատամի փոշու- կանաչ, ուղղանկյուն, առանձնացվող կափարիչով տուփ է: Տուփի երկայնությամբ, վանդակավոր շրջանակի մեջ, մի կողմում ատամի փոշու անվանումն է, մյուս կողմում ռուսերեն գրված է՝ «Լաբորատորիա Լեո, Դրեզդեն, Մոսկվայի մասնաճյուղ»: Տուփի կողային մասերով ձախից գերմաներեն և աջից ֆրանսերեն գրված է՝ «Ատամի փոշի.; Տուփը ներսի կողմից և հատակը դրսից կապույտ գույնով լաքապատված է: Կափարիչի կապույտ ֆոնի վրա, վանդակավոր շրջանակի մեջ, ռուսերեն գրված է՝ «Թարմացնող ախտահանող ատամի փոշի», միջնամասում, ավելի խոշոր տառաչափով ատամի փոշու անվանումն է, ստորին մասում գրված է՝ «Պաշտպանում է ատամնաքարի առաջացումից և զերծ է պահում բերանի տհաճ հոտից»: Ատամի փոշին մշակվել է Դրեզդենի «Լեո» լաբորատորիայի Մոսկվայի բաժանմունքում: Սերիական համարը՝ 1478: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան, ք. Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նյութը՝  թիթեղ Չափս՝  5 x 8 x 3 սմ Նվիրատու՝  Ռուբեն Հովհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17678-1