Տուփ

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տուփ կլոր – հավանաբար սնգույրի, բաց դեղին գույնի, լաքապատ, անջատվող կափարիչով: Կափարիչի վրա՝ քիչ ներս փորված շրջանի մեջ, երիտասարդ կնոջ մինչև գոտկատեղը պատկերված հարթաքանդակ է: Կինը կրում է ռուսական ազգային տարազ /սարաֆան, գլխաշոր/: Շրջանից դուրս՝եզրերին, կամարաձև զարդանախշեր են, որոնց ներսում ասեղի գլխիկի չափ շրջաններ են տեղավորված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար, առաջին կես Նյութը՝  Փայտ Տրամագիծ (սմ)՝  6,5 Բարձրություն (սմ)՝  2 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 805