Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Փայտե եզրապատից այն կողմ՝ տրիբունայում նստած և կանգնած հանդիսատեսի բազմություն: Առջևի շարքում, աջից՝ միանման հագնված երկու կին՝ մինչ գոտկատեղը հատվածով, նրանց կողքին՝ գրկախառնված զույգ, դեպի ձախ ևս երկու կին, զրուցելիս՝ մեկը դիմահայաց, մյուսը՝ աջ կիսադեմով, ձեռքերը խաչած՝ արմունկներով հենված փայտին: Կողքին՝ ուսի ետևում, կանգնած կին, ձախ ձեռքը կոնքի վրա: Շարքի ետևում մի խումբ տղամարդկանց ֆիգուր և անորոշ դիմագծերով մարդկանց բազմություն:
Հեղինակ՝ Ժանսեմ /Հովհաննես Միրիջանի Սեմերջյան/ (1920-2013)Նյութը՝ վիմագրությունՉափս՝ 35*52,5 (50*60)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-87/2