Թեմա՝
Զենք
Ենթաթեմա՝
Հրազեն
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Փակաղակի տուփը պատկանել է միափող հրացանի։ Ունի կլոր պարուրավոր մաս, որը ամրացվել է փողին։ Տուփը ներսից ունի ակոս, որի մեջ շարժվել է փակաղակը։ Տուփը ներքևի մասում ունի կտրվածք, որտեղ ամրացվել է ձգանը և աշխատել։ Այդ հատվածում տուփը ունի ելուստ, իսկ կտրվածքի մոտ կան երկու զույգ անցքեր (փոքր, ձգանի իրանը ամրացնելու համար)։ Տուփի մյուս ծայրը նեղ է, ունի անցք, որով ամրացվել է խզակոթին։ Վերևի մասից մույնպես կտրվածք կա, որի մի մասը լայն է։ Այդ հատվածում փակաղակը ծալվել է։ Կտրվածքի լայնացող մասի ուղղությամբ կա փոքր անցք։
Վարպետ՝ Հակոբ ՉիֆթալարյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIXդ․ վերջՆյութը՝ երկաթԵրկարություն (սմ)՝ 21Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6824/463
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-554