Փափուկ աթոռ (пуфик)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրեր...
Փափուկ աթոռ (пуфик)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից
Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հացկերույթի և նստելու կահույք
Տեսակ/ժանր՝
Աթոռ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Փափուկ կլորավուն աթոռը Ա.Խաչատրյանի ննջասենյակի կահույքի հավաքածուից է : Փայտե մասն ունի ընկուզենու գույն և ծածկված է սպիրտային լաքով: Աթոռի վերին հատվածում տեղադրված են զսպանակներ, որոնց վրա ամրացված է գծավոր գործվածք: Աթոռի կողային մակերևույթը ունի հինգ բաժանում: Աթոռի վերին մակերևույթի մեջտեղի հատվածում կա սեղմող կոճակ: Աթոռի բոլոր չորս ոտքերը ամուր տեսակի փայտից են, կլորավուն, ունեն կոնաձև տեսք: Ոտքերի վրա փորագրված են թերթիկների ձև ունեցող նախշեր: Բերված է Ա.Խաչատրյանի Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցից:
Բարձրություն (սմ)՝ 34, Աթոռի ոտքեր՝ 12,5Նյութը՝ Փայտ, ընկույզի գույն, բամբակ, գործվածքԱրտադրողի անվանումը՝ Ռիգայի կահույքի արտադրամաս, սերիական արտադրություն:Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՌիգաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1955թ.Տրամագիծ (սմ)՝ 40Նվիրատու՝ Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
122
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 108