Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
JEAN QUI GROGNE ET JEAN QUI RIT
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը՝ ամբողջական, կոշտ, եզրով, անհարթ նախշավոր մշակվածքով գործվածք, մուգ վարդագույն, ձևավորումը՝ ոսկեգույնով: Կազմին՝ բարակ գծով մեծ ուղղանկյուն շրջանակ՝ անկյունները հատված երկրաչափական նախշերով: Մեջտեղում՝ կենդանական զարդանախշերով ձևավորված վահանակի մեջ ոսկեգույն ֆոնին դաջված է գրքի վերնագիրը: Վահանակի վրա նստած հրեշտակը սանձերը ձեռքին լծել է վահանակի երկու կողմերում պատկերված երկու առասպելական կենդանիներին: Վերևում կամարաձև զույգ գծերի միջև գեղագրված է մատենաշարը, ներքևում նմանատիպ՝ հրատարակչության անվանումը: Կողին՝ ոսկեգույնով գրքի տվյալները: Ֆորզացը՝ մոխրագույն: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ հեղինակի գործերի ցանկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները, դիմացը՝ թեմատիկ ճակատանկար: Տեքստը ուղեկցվում է 70 նկարազարդումներով: Բլոկի եզրերը՝ ոսկեզօծ:
Հեղինակ՝ Կոմսուհի դը Սեգյուր /Ռոստոպշին/Էջ՝ 464Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթ, գործվածքՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1909թ.Չափս՝ 12x18Նկարիչ-Ձևավորող՝ Հ.ԿաստելլիՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 5486