Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Բլրոտ տարծքի պատկեր է նոսր ծառերով և բուսականությամբ և դեպի քաղաք տանող ճանապարհով, ներքևում՝ լայն գետի ափ՝ տնակներով, մատուռներով և տաճարներով: Առաջին պլանում մի քանի գնացող տղամարդկանց և կանաց ֆիգուրներ են, երկյակ ձիերով հեծած կառք կառապանով, արածող կովերով և միայնակ մի նժույգով ծառի հետևում, որի մոտ նստած սրինգ է նվագում հովիվը: Բարձր ծառի հետևում դաշտում հյուղակ է, մեծ կրակով և ծխացող կաթսայով, երկու մարդկային ֆիգուրներով և արածող կովերով հեռվում: Ձախից քաղաքային տեսարանն է՝ իր շրջակայքով:
Հեղինակ՝ Շեգլով Ստանիսլավ Լեոնիդովիչ 1936Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1989Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 321