Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/կիսանդրի
Բնօրինակի անվանում՝
«Ընտանիք»
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմրավուն փայլուն մակերեսով: Երկարավուն դեմքն ունի խաղաղ արտահայտություն, ճակատը և այտերը լայն են, ուռուցիկ, երկարավուն աչքերը կիսախուփ են, շուրթերը՝ լայն, դուրս ցցված, քիթը՝ լայն, սրածայր: Մազերը քանդակված են ալիքաձև գծերով, ամուր հավաքված են վզի մոտ: Մազերի մեջ գագաթի մասում ամրացված է լայն ու տափակ ուղղահայաց դիրքով տերևաձև զարդ: Վիզը լայն է, երկար, թիկունքը հարթ է, ստինքները քանդակված են խոշոր չափերով: Վզին ամրացված է երկար մանյակ, որը հասնում է մինչև ստինքների վերջը:
Նյութը՝ փայտԲարձրություն (սմ)՝ 31Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4790/1 ա
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-8