Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հացկերույթի և նստելու կահույք
Տեսակ/ժանր՝
Սեղան
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Քառանկայուն սեղանակծածկ է, ուղղանկյուն, սեղանի օվալաձև անկյուններում ելուստներ են ճենապակյա ոտքերի համար: Ճենապակյա ներդիրները, պսակաձև հյուսվածքի տեսքով ամրացված են մետաղական շրջանակով: Ներդիրները ունեն ճիշտ օվալի ձև: Թիթեղի արտաքին ծայրով անցնում է լայն, կապույտ, լազուրե գիծ՝ կիսաջնջված ոճավորված դափնե պսակների տեսքով: Կենտրոնում, սպիտակ ֆոնի վրա, պատկեված են տարբեր գույների ծաղիկներից և բույսերից բաղկացած ծաղկեփունջ, որը ծայրերին ունի մանր ծաղկեպսակ, իսկ կենտրոնում չորս ծաղիկ է խոշոր ծաղկեպսակի ձևով՝ սպիտակ, վառ վարդագույն վարդեր, կարմիր, նարջագույն որոնք հիշեցնում են երիցուկի ծաղիկներ, խոշոր ծաղկաթերթերով և դեղին ծաղկեպսակով: Սեղանածածկի վերին հատվածը ամրացված է բարձր պատվանդանի վրա, որը կրկնում է վերևի հատվածը և հատած է ներքևի հատվածում: Վերևի հատվածը պահում են չորս բարձր քառակուսի ոտիկներ, որոնք ամրացված են պատվանդանին: Ունի բարձր թմբուկ և հատած սեղանակերպ քառանիստ կոն: Ներքևում ոտիկները ամրացված են իրար մեջ երկու խաչվող քառանիստ բարակ ձողերով: Ամրացման տեղերից ներքև ոտքերը ստանում են բարձր հատած քառանիստ կոնի տեսք, որը գնալով նեղանում է և ստանում է թմբկաձևություն փոքր անիվների վրա:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1825-1850Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-245