Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Քարտեզ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նախկին՝ ըստ 31․03․ 1987 թ․ անձնագրի տվյալների քարտեզը գծված է բարակ թղթի վրա, որը հետագայում սոսնձվել է 1920-ական թթ․ փետրվար ամսին լույս տեսած թերթի վրա, որի վերնագիրը հնարավոր չեղավ պարզել։ Այն գծել է Վանի հերոս Իշխանը։ Այն գծված է այնպես, որ չի տարբերվում տպագիր քարտեզից։ Կենտրոնում Վանա լիճն է, կարմիր և դեղին գույներով գծված է Վանի նահանգի սահմանները։ Կարմիր և կանաչ գծով նշված է Պարսկաստանի հետ սահմանը։ Ձախ վերևի անկյունում Իշխանը գծել է Վանի Քաղաքամեջի հատակագիծը՝ պայմանական նշաններով, ներքևի ջախ անկյունում՝ Վանի Այգեստանի հատակագիծն է։ Արևմտյան Հայաստանի մեծ մասն ընդգրկող քարտեզի վրա սև գույնի թանաքով, տարբեր մեծության տառերով նշեվել է բոլոր տեղանունները։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆվիրատու՝ Սաթենիկ Աղասու ԳալոյանՉափս՝ 66*54Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6739/1
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-224