Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Բարձր կանաչ-շագանակագույն բազմոց-մահիճին ձախ կողքին պառկած, աջ ձեռքը կոնքին իջեցրած, ձախը բազրիքի տակ դրած երիտասարդ կնոջ մինչև ծնկները պատկերված ֆիգուրն է՝ լայն, գորշ շագանակագույն կիսաշրջազգեստով, գորշ, սպիտակ-երկնագույն բացված ներքնաշապիկով, արձակ խալաթով, մանուշակագույն-վարդագույն աստառով՝ զարդարված սպիտակ-երկնագույն մորթիով: Նրբագեղ գլուխը բաց շագանակագույն մազերով է պատված՝ ճակատին ու ծոծրակին կազմելով խոպոպներ: Դեմքը ձվաձև է, բարակ, նուրբ դիմագծերով, նուրբ այտերը թեթև վարդագունել են, հոնքերը բարձր են ու բարակ, քիթն ու բերանը փոքր են: Երեսը հենվել է բարձին: Հետևի պլանում կա ապակե բացված դռան և գորշ շագանակագույն պատի հատված, որի մի մասը ծածկված է վրան կախված կապույտ հագուստով և կեղտոտ դեղին գլխարկով: Երևում են նաև շագանակագույն պահարանն ու գորշ կանաչ բացված վարագույրը:
Հեղինակ՝ Սոմով Կոնստանտին Անդրեևիչ (?) (1869-1939)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-265