Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չորոշարկված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Կավե
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատրաստված է լավ մշակված աղյուսագույն կավից, պատված կանաչ ջնարակով: Ունի օղակաձև, բարձր նստուկ, դուրս փռված պատեր: Ներսը հարդարված է փորագիր գծազարդերով: Կենտրոնից դուրս են գալիս ութ ճառագայթաձև գծեր, որոնք պսակի տակ ավարտվում են երկրաչափական և բուսական զարդերով: Երկուսի վրա կան փորագիր շրջանակաձև պարույրներ, մյուսներին եռաթև վերջավորությամբ բուսական սխեմատիկ զարդեր: Երկու տարբեր նախշերը մեկընդմեջ հաջորդում են իրար:
Հայտնաբերման վայրը՝ Նոր Արմավիր, Դավթի բլուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ. XII-XIII դդ.Նյութը՝ կավԼայնություն (սմ)՝ 13,7Երկարություն (սմ)՝ 17Տրամագիծ (սմ)՝ հստ.7,8Հավաքագրող՝ Հ. ՄարտիրոսյանՀայտնաբերման ժամանակը՝ 1975թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6092/77
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-133