Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Քրեղան, մեծ, սև, մասամբ գորշ, լայնաբերան, հատակը գոգավոր, իրանը դեպի վեր բարձրացող, շուրթը կլորավուն, դուրս ճկված: Ուսի վրայով անցնում են վերադիր ալիքանախշ և ուռուցիկ զարդագոտիներ, իրանի վրայով իջնում են սև փայլանախշ գծեր:Հատակին արված Է խոշոր միջանցիկ անցք:Ամբողջական, ճաքած, անցքերով: Տրամագիծ (սմ)՝  Հ. տր.-9, բ.տր.-31 Բարձրություն (սմ)՝  22 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս դամբարան 23 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 13-12 դար Հայտնաբերման ժամանակը՝  1991թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  416 Բաժնեհաշվառանիշ՝  156/626