Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Կոլաժը հավաքված է մուգ շագանակագույն փայտե ուղղանկյուն շրջանակի մեջ: Կոլաժի կենտրոնում տեղադրված է փայտե պարզունակ շրջանակ Դոմենիկո Վենեցիանոյի կնոջ դիմանկարով, որը չորս կողմից երիզված է "ադամանդներով": Դիմանկարի մազերը եւ ականջները ամբողջովին ծածկված են զանազան խեցիներով, ուլունքներով եւ կեղծ թանկարժեք քարերով: Դիմանկարի երիզը եւ շրջանակի միջեւ ընկած տարածությունը լցված է գիպսից ձուլած եւ ներկված բազմաթիվ ջարդրտված ֆիգուրներով, տարբեր խեցիներով, հախճապակու բեկորներով, խճաքարերով, ապակու եւ պլաստմասայի կտորներով եւ երեք ՄՆԻ դրամներով: Դիմանկարի ներքեւի մասում ամրացած է պլաստմասայից խաղողի ողկույզ եւ ապակե սրվակ` մեջը դրված դրամով: Շրջանակի ներքեւի աջ անկյունում փակցված է նամականիշ հիշեցնող պիտակ: Կոլաժը փակցված է ապակու վրա, որի տակ դրված է տեղ-տեղ երեւացող կարպետի կտոր:
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984Չափս՝ 45.5 x 37 x 5սմՆյութը՝ փայտ, խեցի, գիպս, հախճապակի, պլասմասսա, մետաղ, թուղթ, կարպետ, խճաքարՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
27