Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Ստվարաթղթի վրա փակցված է Փարաջանովին ուղղված իտալերեն տպագիր նամակը Ֆ.Ֆելինիի ստորագրությամբ (Հռոմ 10.11.1971, Կիեւ 19.11.71): Նամակը կոլաժավորված է ժանյակներով, ոսկեփայլ կտորով, ջայլամի փետուրներով եւ երկու հին պիտակներով: Վերին ձախ անկյունում տեղադրված է Չելինիի "Պերսեւս" քանդակը պատկերող բացիկը: Պերսեւսի գլուխը ծածկված է նույն բացիկից կտրած պատառիկով, սուրը՝ ոսկեփայլ ֆոլգայով, կողքի արձաններն ունեն լուսապսակներ, իսկ Մեդուզայի գլխից ոսկեփայլ կաթիլ է "կաթում":
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980Չափս՝ 28.5 x 23սմՆյութը՝ թուղթ, ֆոլգա, գործվածք, ժանյակ, փետուրՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
74