1. Ողբերգություն Վ. Ալֆիերիի ի Մեսրոպե; 2. Ողբերգություն Վ. Մոնթիի Արիստոդեմ

1. Ողբերգություն Վ. Ալֆիերիի ի Մեսրոպե; 2. Ողբերգություն Վ. Մոնթիի Արիստոդեմ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  1. Ողբերգութիւն Վ. Ալֆիերեայ ի Մեսրոպէ; 2. Ողբերգութիւն Վ. Մոնթեայ Յարիստոդեմ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ երկու գիրք. 1` Ալֆիերի, Վիտորիո. Ողբերգութիւն Վ. Ալֆիերեայ ի Մեսրոպէ. Թարգմանեաց Եդուարդ Վ. Հիւրմիւզ արքեպիսկոպոս Շիրակայ. - Վենետիկ, 1873, ի տպարանի Մխիթարեանց: 2` Մոնթի Վ. Ողբերգութիւն Վ. Մոնթեայ Յարիստոդեմ. Թարգմանեայ Եդուարդ Վ. Հիւրմիւզ արքեպիսկոպոս Շիրակայ. - Վենետիկ, 1873, ի տպարանի Մխիթարեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են ողորկ գունազարդ թղթով՝ բաց ու մուգ դարչնագույն և կապույտ մանր կլորավուն նախշերով: Կռնակը կաշվից է՝ հիմնական հատվածը բաց շագանակագույն, իսկ կազմին հարող հատվածները՝ մուգ շագանակագույն: Կռնակին ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Գիրք 2-ի վերջին էջ 72-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված են: Հեղինակ՝  Ալֆիերի, Վիտորիո; Մոնթե Վինչենցո Թարգմանիչ՝  Եդուարդ վ. Հյուրմյուզ Էջ՝  59; 72 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1873 Լայնություն (սմ)՝  11,2 Երկարություն (սմ)՝  16,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/767