100 (հարյուր) ռուբլի

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամի ֆոնը կանաչ է: Մի երեսին՝ վերևում գրված է «Հայաստանի Հանրապետություն», որից ներքև նույնը ֆրանսերենով: Մեջտեղում մեծ տառերով «Հարիիր ռուբլի»: Ամենաներքևում՝ մեջտեղում, Մասիսների նկարն է, դրամի N Ա 093449: Հետևում՝ շրջանակի մեջ, նկարված է թուրը ձեռքին Արծիվ, որը կանգնած է մեջտեղից կիսված օձի վրա: Դրամի երկու երեսին էլ արված են գեղեցիկ հայկական ոճի նախշազարդեր: Լայնություն (սմ)՝  13,9 Երկարություն (սմ)՝  9 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  461