Цари морей: Открытие Америки норманнами в 1000 год...
Цари морей: Открытие Америки норманнами в 1000 году
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Цари морей: Открытiе Америки норманнами въ 1000 году
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Составилъ по Нейкомму и исландскимъ сагамъ Э. Гранстремъ. Цари морей: Открытiе Америки норманнами въ 1000 году. Съ. 25 рисунками. - С. - Петербургъ, 1896, типо-литографiя К. Биркенфельда: Գիրքը գեղեցիկ ձևավորված է: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են կարմիր սոսնձալաթով: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ սև ու ոսկեգույն տարբեր նախշերով ու բնապատկերով, վերևի մասում՝ սև հիմնագույնի վրա, ոսկեգույն ոճավոր տառերով դրոշմված է վերնագիրը: Կռնակին նույնպես ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները նկարազարդ են՝ սև ու մուգ կանաչավուն դրվագազարդ նախշերով: Ֆորզացի և տիտղոսաթերթի վերևի մասերում կա Հովհ. Թումանյանի մակագրությունը մատիտով՝ «1643»: Տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 204-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Կռնակը թեթև մաշված է, որոշ էջեր մասնատվում են:
Հեղինակ՝ Գրանստրեմ Է.Էջ՝ 204, նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1896Լայնություն (սմ)՝ 15,7Երկարություն (սմ)՝ 22,3Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/177