Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Լուսանկարի ձախ մասում՝ որպես ֆոն, պատկերված է մուրճը ձեռքին երիտասարդ դարբին, նրանից ներքև՝ ծաղիկների փունջ, այնուհետեև երկու զույգ լծված եզներ, որոց կողքին մի կին է կանգնած: Լուսանկարի աջ մասում՝ քառակուսի շրջանակի մեջ, պատկերված են շրջանավարտները, վարևից՝ ձախից աջ Վարդանեան, Դ. Բանանեան: Վերևից երկրորրդ շարքում պատկերված են յոթ հոգի, որոնց մեջ են Ռ. Մամաջանյանը, Ա.Շահսուրեանը, Մ. Տեր-Վարդանեանը: Վերևից երրորդ շարքում պատկերված են ինը հոգի, որոնց մեջ են Ա. Սահուլժանը, Ա. Բժշկեանը, Ռ. Շաքարեանը, Զ. Միրանեանը: Ամենաներքևի շարքում յոթ հոգի են, որոնց մեջ են Ք. Ղարագեօզյանը, Բ. Բարխուդարեանը, Յ. Տեր-Իսրայելեանը, Յ. Մելքումյանը, Ս. Թումանեանը: Նկարի ներքևում՝ երկու խմբային լուսանկարներ են՝ շրջանավարտները դպրոցի լաբորատորիայում և աստիճանների վրա: Լուսանկարի վերին աջ անկյունում՝ կլոր շրջանակի մեջ, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին է և նրանից աջ՝ մեծ, սպիտակ, տառերով գրված է. «Ներսիսյան Հայոց հոգևոր դպրոց»:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910թ.Նվիրատու՝ Մարգարիտա Նիկոլայի ՍոկոլովաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6030/4
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-378