«1910թ. Ներսիսյան դպրոցի շրջանավարտները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարի ձախ մասում՝ որպես ֆոն, պատկերված է մուրճը ձեռքին երիտասարդ դարբին, նրանից ներքև՝ ծաղիկների փունջ, այնուհետեև երկու զույգ լծված եզներ, որոց կողքին մի կին է կանգնած: Լուսանկարի աջ մասում՝ քառակուսի շրջանակի մեջ, պատկերված են շրջանավարտները, վարևից՝ ձախից աջ Վարդանեան, Դ. Բանանեան: Վերևից երկրորրդ շարքում պատկերված են յոթ հոգի, որոնց մեջ են Ռ. Մամաջանյանը, Ա.Շահսուրեանը, Մ. Տեր-Վարդանեանը: Վերևից երրորդ շարքում պատկերված են ինը հոգի, որոնց մեջ են Ա. Սահուլժանը, Ա. Բժշկեանը, Ռ. Շաքարեանը, Զ. Միրանեանը: Ամենաներքևի շարքում յոթ հոգի են, որոնց մեջ են Ք. Ղարագեօզյանը, Բ. Բարխուդարեանը, Յ. Տեր-Իսրայելեանը, Յ. Մելքումյանը, Ս. Թումանեանը: Նկարի ներքևում՝ երկու խմբային լուսանկարներ են՝ շրջանավարտները դպրոցի լաբորատորիայում և աստիճանների վրա: Լուսանկարի վերին աջ անկյունում՝ կլոր շրջանակի մեջ, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին է և նրանից աջ՝ մեծ, սպիտակ, տառերով գրված է. «Ներսիսյան Հայոց հոգևոր դպրոց»: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Նվիրատու՝  Մարգարիտա Նիկոլայի Սոկոլովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6030/4 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-378