1915-1916թթ․ փաստաթուղթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է 1915թ․ փաստաթուղթ։ Այն գրված է հայատառ թուրքերենով, որի բովանդակությունը հետյալն է․ «Անգլիական և ֆրանսիական միացյալ համաձայնությամբ մեզ ուղարկեցին հետախուզության դեպի Մուսալեռ։ Ես՝ Կիրակոսյան Նշան (Կարգյուլի) (առաջին շարքի ձախից առաջինը) և վերին նստողը Քեսաբում՝ Կարմարաղայում, իսկ 4-ը Մուսալեռում, 12 օր մնացինք, շատ նեղություններ քաշեցինք։ Մեզի տանող ռազմական նավակի մեջ շատ նեղություններ քաշելուց հետո վերադարձանք Պորտ-Սաիդ։ 1916 թ․ ֆրանսիական դրոշակի տակ կամավոր զինվորագրվեցանք, աստծո հրամանով պատերազմը շահեցանք և հասանաք մինչև Կիլիկիա»։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  13 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մուսա լեռ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915-1916թթ․ Բարձրություն (սմ)՝  8.3 Նվիրատու՝  Կարապետ Մովսեսի Խալուլյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5581/4 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-269