1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի «Արարատ» տրեստի վահանակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է վահանակի ձախ անկյունը, որի խորանաձև պատվանդանին դասավորված է կոնյակի և գինու տեսականի: Պատվանդանը հարդարված է խաղողի որթերով։ Մի կողմում դրված է խաղող՝ սպիտակ սկահակով և չորացրած մրգեր։ Մյուս կողմում շարված են շշերով գինիներ և կոնյակ։ Լուսանկարներից մեկը ներկայացնում է այգեկութի տեսարան, մյուսը՝ Միկոյանի անվան սովխոզի (խորհտնտեսության) գինու գործարանը։ Ցուցատախտակները ներկայացնում են «Արարատ» տրեստի 1954թ. ցուցանիշները։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  24 Բարձրություն (սմ)՝  18 Նվիրատու՝  ՀՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչություն Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4445/54 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-300