1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի Գիտությունների ակադեմիայի ագրոքիմիայի լաբորատորիայի և բույսերի պաշտպանության սեկտորի վահանակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներքևի հատվածում՝ ցածր պատվանդանի վրա դասավորված են բանջարաբոստանային կուտուրաներից դդում, ձմերուկ, ճակնդեղ, եգիպտացորեն, փոքրիկ տոպրակներով՝ հացահատիկային կուլտուրաներ: Կենտրոնում և աջ անկյունում դարակների վրա դասավորված են բույսերի պաշտպանության համար լաբորատորիայի կողմից առաջարկվող պարարտանյութերի ապակե անոթներ: Լուսանկարներից մեկը ներկայացնում է անալիտիկ, մյուսը՝ դաշտային փորձերի մշակման լաբորատորիան: Ցուցատախտակներին լաբորատորիայի ցուցանիշներն են Հայաստանի հողերի բերքատվության բարձրացման, պարարտանյութերի ռացիոնալ օգտագործման բնագավառում: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  24 Բարձրություն (սմ)՝  18 Նվիրատու՝  ՀՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչություն Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4445/44 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-300