1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի Հայկոնսերվպտղաբանջար տրեստի վահանակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատվանդանի աջ և ձախ եզրերում բրգաձև դասավորված են մրգերից և բանջարեղեններից պատրաստված ապակե տարաներով պահածոներ, նրանց կողքին՝ զամբյուղների մեջ՝ չորացրած մրգեր են, կենտրոնում՝ պահածոների վրա դրված է սկահակով միրգ։ Պատվանդանից ներքև՝ հատակին շարված են պահածոյատուփեր։ Լուսանկարները ներկայացնում են պահածոյի գործարանի արտադրամասերը։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  24 Բարձրություն (սմ)՝  18 Նվիրատու՝  ՀՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչություն Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4445/58 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-300