Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դիմերես. հիմնագույնը ներկայացված է 2 երանգով՝ վարդագույնը սահուն կերպով անցնում է կանաչավունի: Կանաչավուն հատվածում՝ կենտրոնական մասում Ալեքսանդր 3-րդի դիմանկարն է պատկերված թագակիր շրջանակի մեջ: Դիմանկարի շրջանակին անմիջապես կից ներքևում ժապավենի մեջ գրված է «АЛЕКСАНДРЂ III»: Թղթադրամի կենտրոնում պետական գերբն է պատկերված, որի տակ և թղթադրամի ձախ մասի ներքևի հատվածում համապատասխանաբար «25» և «25 РУБЛЕЙ»;
Դարձերես. վարդագույն հիմնագույնի վրա ներքևի հատվածում կառավարչի և գանձապահի ստորագրություններն են և թղթադրամի սերիան և համարանիշը՝ կրկնակի անգամ «БВ 762748», և թողարկման տարեթիվը՝ «1909»:
Նվիրատու՝ Սեդա ԱնթանեսյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8115/2
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-83