«25» ռուբլի

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերես. հիմնագույնը ներկայացված է 2 երանգով՝ վարդագույնը սահուն կերպով անցնում է կանաչավունի: Կանաչավուն հատվածում՝ կենտրոնական մասում Ալեքսանդր 3-րդի դիմանկարն է պատկերված թագակիր շրջանակի մեջ: Դիմանկարի շրջանակին անմիջապես կից ներքևում ժապավենի մեջ գրված է «АЛЕКСАНДРЂ III»: Թղթադրամի կենտրոնում պետական գերբն է պատկերված, որի տակ և թղթադրամի ձախ մասի ներքևի հատվածում համապատասխանաբար «25» և «25 РУБЛЕЙ»; Դարձերես. վարդագույն հիմնագույնի վրա ներքևի հատվածում կառավարչի և գանձապահի ստորագրություններն են և թղթադրամի սերիան և համարանիշը՝ կրկնակի անգամ «БВ 762748», և թողարկման տարեթիվը՝ «1909»: Նվիրատու՝  Սեդա Անթանեսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8115/2 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-83