250ռ Անդրկովկասյան կոմիսարիատի թղթադրամ 1918թ.

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շականակագույն հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է սև բուսանախշ ուղղանկյուն, բաժանված երեք մասի, որի կենտրոնում և եզրերում պատկերված է 250 նիշը և ռուսերենով գրված է Бони Закавказского комиссариата, ДВЕСТИ ПЯТ ДЕСЯТЬ РУБЛЕЙ: Կենտրոնական մասի ներքևում գրված է «Обязательнны кь обрашению наравне сь государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի նախագահ՝ Ե. Գեգեչկոյի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների նախագահ Խ. Կարճիկյանի ստորագրությունը: Ներքևի մասում բուսանախշ զարդաշրջանակի մեջ գրված է 1918: Ձախ և աջ անկյուններում դրամանիշի համարն է ЗЕ 5045: Դարձերեսին կապտականաչավուն բուսանախշ եզրագոտու վրա գրված է ДВЕСТИ ПЯТДЕСЯТЬ РУБЛЕЙ, իսկ ներքևում երեք զարդանախշված շրջանակների մեջ երեք՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն /արաբատառ/ լեզուներով գրություններ են «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»: Սրանից ներքև էլիպսաձև զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Боного виновным подвергаются наказанию как за поделку кредитный билетов», եզրերում պատկերված է 250 թվանշանը : Լայնություն (սմ)՝  10,5 Երկարություն (սմ)՝  16,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Նկարիչ-Ձևավորող՝  Գաբրիել Տեր-Միքելով (Գ. Տեր-Միքելյան) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3042/6 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-27